ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ժամանակակից արեւմտյան աշխարհը համեմատել է գլոբալ «Տիտանիկի» հետ, հայտնում է RNS-ը։

Նա նշել է, որ երբ լսում է ահաբեկչական հարձակումների, մահացող փախստականների եւ ահաբեկիչների մասին, որոնք չեն մտածում իրական կյանքի մասին, հասկանում է, որ կան մարդիկ, որոնք ամեն ինչ ոչնչացնում են։

«Եվ ոմանք մտածում են, որ մենք անկում ենք ապրում։ Նայում են, թե ստիպված կլինե՞նք արդյոք մենք ընդունել այդ նոր ծրագիրը։ Եթե այո, ապա պետքարտուղարների, նախագահների եւ վարչապետների բոլոր ջանքերը իզուր կլինեն։ Մենք կխորտակվենք գլոբալ «Տիտանիկի» վրա։ Բայց ես չեմ հավատում, որ մենք կգնանք դրան։ Մենք չենք հավատում այդ նոր նորմին։ Մենք նախասահմանված ապագայի գերիները չենք»,- ասել է նա Դավոսի համաշխարհային համաժողովում։