Օքլահոմա նահանգում բանկի կողոպուտի ժամանակ մահացել է բանկի տնօրենը: Կասկածյալը սպանվել է ավտոմեքենայով հետապնդման ժամանակ: Այս մասին հայտարարել է ՀԴԲ-ի հատուկ գործակալ Թերրի Վեբերը: Նրա խոսքով, տղամարդը մտել է Bank of Eufaula եւ գնդակահարել է բանկի աշխատակցին: Բանկի ներկայացուցիչ Միկ Թոմփսոնը հաստատել է տնօրեն Ռենդի Փիթերսոնի մահը, տեղեկացնում է Аmericaru-ն:
Բանկից դուրս գալիս կասկածյալը փորձել է պատանդ վերցնել մեկ այլ աշխատակցի, ասել է Վեբերը: Երբ կինը սկսել է դիմադրել, հանցագործը կրակել է նրան, իսկ հետո պատանդ է վերցրել մի հաճախորդի եւ մեքենայով հեռացել է: Օկլահոմայի ճանապարհային պարեկները հետապնդել են կասկածյալին եւ պատանդին:
Լեյտենանտ Ջոն Վինսենթը հայտնել է, որ հանցագործի եւ ոստիկանների միջեւ հրաձգություն է տեղի ունեցել: Նրա խոսքով, կասկածյալը սեւամորթ տղամարդ էր, որին հետագայում ճանաչել են որպես 39-ամյա Սեդրիկ Լամոնտ Նորրիս: Փոխհրաձգության ընթացքում պատանդը վերքեր է ստացել: Նա եւ բանկի աշխատակցուհին վիրահատվել են եւ, ինչպես ակնկալվում է, ողջ կմնան, ասել է Վեբերը:


























