Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն սեպտեմբերի 14-ին մեկնել է ԱՄՆ:
Նա լինելու է Ժողովրդավար պետությունների (Community of Democracies) համագործակցության համաժողովի հիմնական զեկուցողներից մեկը: Համաժողովը բացելու է համագործակցության նախագահ Էմանուելիս Զինգերիսը, մասնակցելու են Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը, ԱՄՆ Կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսին եւ այլք:
Բաքրաձեն այցի շրջանակներում հանդիպելու է ամերիկացի սենատորների եւ կոնգրեսականների, Սպիտակ տան վարչակազմի ներկայացուցիչների հետ: Սեպտեմբերի 19-ին նա մեկնելու է Նյու Յորք՝ մասնակցելու բարձր մակարդակի հանդիպմանը:




























