ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ  գործող պատժամիջոցները հանելը հասանելի նպատակ է։ Այս մասին նա ասել է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ։

Ընդ որում, նա նշել է, որ դա հնարավոր է միայն Մինսկի համաձայնագրերի կատարման դեպքում, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը։