Թունիսի իշխանությունները որոշում են կայացրել երկրի ամբողջ տարածքում պարետային ժամ մտցնել: Այս մասին ուրբաթ հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությանը:
Նրա տվյալներով, նման որոշում է կայացվել տնտեսական բարդ իրավիճակի՝ մասնավորապես բարձր գործազրկության պատճառով երկրում շարունակվող բողոքների ու անկարգությունների կապակցությամբ: Պարետային ժամը գործելու է ուրբաթ օրվանից սկսված՝ երեկոյան ժամը ութից մինչեւ առավոտյան ժամը հինգը, նշված է հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:



























