Նյու Յորքի բնակիչ, Դոմինիկյան Հանրապետության քաղաքացի Ջեյսոն Մելոն, որը իրեն դավաճանած կնոջը ստիպել էր մերկ քայլել քաղաքի փողոցներով, կկանգնի Մանհեթենի դատարանի առջեւ, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ը։

Դատական լսումների ժամանակ պարզվել է, որ 24-ամյա Մելոն իմացել է, որ իր 22-ամյա քաղաքացիական կինը համացանցով ֆլիրտի մեջ է մտել այլ տղամարդկանց հետ եւ ինտիմ բնույթի լուսանկարներ փոխանակել։ Կատաղած ամուսինը որոշել է դաս տալ կնոջը։ Տուժածի ցուցմունքի համաձայն՝ ամուսինը ծեծել է իրեն 2-ամսական աղջկա աչքի առաջ, իսկ հետո սպառնալով դանակով նախշել նրա դեմքը՝ հրամայել է մերկանալ եւ այդպես քայլել փողոցում։

Մելոյին մեղադրանք է ներկայացվել հարձակման եւ առողջությանը վնաս հասցնելու սպառնալիքներ տալու համար։ Դատարանում տղամարդը զղջացել է արարքի համար եւ ներողություն խնդրել։