Եվրամիության պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի գլխավորությամբ այս շաբաթ պաշտոնական այցով կժամանի Թուրքիա։ Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ԵՄ գերագույն ներկայացուցիչը ԵՄ ընդլայնման եւ անվտանգության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Հոհաննես Հանի եւ հումանիտար օգնության հարցերով եվրահանձնակատար Խրիստոս Ստիլիանիդիսի հետ պաշտոնական այցով կժամանի Թուրքիա»,- հայտնել են Եվրահանձնաժողովից։

Ստիլիանիդիսը այս հանգստյան օրերին կժամանի Անկարա միգրացիոն ճգնաժամը քննարկելու համար։ Ավելի ուշ նրան կմիանան Մոգերինին եւ Հանը։