Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է երկրի խաղաղասեր քաղաքականությունը, բայց միաժամանակ հայտնել է ազգային շահերը պաշտպանելու վճռականության մասին, տեղեկացնում է  «ԲելՏԱ»-ն:

«Մենք ամենայն հիմնավորվածությամբ կարող ենք հրապարակայնորեն հաստատել մեր խաղաղասեր քաղաքականությունը եւ այլ պետությունների հանդեպ թշնամության բացակայությունը, միաժամանակ հայտնել սեփական ազգային շահերը պաշտպանելու վճռականության մասին, այդ թվում, եթե անհրաժեշտ լինի, պետության ամբողջ ռազմական կազմակերպվածության կիրառությամբ», — ասել է Լուկաշենկոն:

Նա նաեւ ընդգծել է, որ Բելառուսի նկատմամբ ուղղակի ռազմական սպառնալիք չկա: 

«Առաջին պլան են եկել այլ բնույթի մարտահրավերներ: Սակայն, ինչպես ասում է ժողովրդական իմաստնությունը, «վառոդը պետք է չոր պահել», — հավելել է պետության ղեկավարը:

Նրա խոսքով, «այդ իմաստնությունը պահպանում է իր այժմեականությունը»: