Բրազիլիայի Ժատայի համայնքում ավտովթար է տեղի ունեցել, որի ժամանակ բեռնատարը մի քանի անգամ շուռ է եկել։

Վթարը ֆիքսել է մեկ այլ մեքենայի տեսախցիկը։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես է բեռնատար ուղեւորներից մեկը դուրս թռչում մեքենայից եւ ընկնում գետնին։ Երբ մեքենան վերջապես կանգ է առնում, նրանից դուրս է գալիս վարորդը եւ շտապում օգնել ուղեւորին։ Տուժածը ողջ է, նրա մոտ մի քանի կոտրվածք կա, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով Sky News-ը։