Մոլդովայի ընդդիմությունը, որն արդեն 3-րդ օրն է բողոքի ցույցեր է կազմակերպում Պավել Ֆիլիպի կառավարության հաստատման դեմ եւ պահանջում է արտահերթ ընտրություններ անցկացնել, հունվարի 24-ին Քիշնեւի կենտրոնական հրապարակում հանրահավաքի գալու կոչ է արել։ Քաղաքացիներին Ազգային հեռուստատեսությամբ դիմել են «Արժանապատվություն եւ ճշմարտություն» քաղաքացիական պլատֆորմի առաջնորդ Անդրեյ Նեստասեն, սոցիալիստների կուսակցության ղեկավար Իգոր Դոդոն եւ «Մեր կուսակցության» առաջնորդ Ռենատո Ուսատին, փոխանցում է Press.md-ը։
Ցուցարարները շարժվել են դեպի N13 քրեակատարողական հիմնարկ, որտեղ պահվում է նախկին վարչապետ Վլադ Ֆիլատը։



























