Սեպտեմբերի 14-ի գիշերը Չեչնիայում գրոհայինների խմբի ոչնչացման հատուկ գործողության ժամանակ, զոհվել է մի ավագ լեյտենանտ, իսկ թաղամասային տեսուչը վնասվածքներ է ստացել:
Օպերատիվ խումբը գրոհայիններին հայտնաբերել է Շատոյի շրջանի Նոխչ-Կելոյ բնակավայրի անտառային հատվածում: Ընդհարման ժամանակ զոհվել է ոստիկանության վաշտի հրամանատարը: Վիրավորին տեղափոխել են հիվանդանոց:
Գրոհայինների կորուստների մասին չի հաղորդվում, հաղորդում «ՌԻԱ Նովոստին»:




























