ԱՄՆ նախագահի պոտենցիալ թեկնածու, Քենթուքի նահանգից սենատոր Ռենդ Փոլը համացանցի օգտատերերին պատմել է, որ կցանկանար մարտնչել բադի մեծությամբ հարյուր ձիու հետ, քան ձիու չափսեր ունեցող մեկ բադի: Այս մասին քաղաքական գործիչը խոսել է Reddit կայքում հարցազրույցի ընթացքում:
Հարցազրույցի պայմանների համաձայն, յուրաքանչյուր օգտատեր կարող էր ցանկացած հարց ուղղել, ինչպես նաեւ քվեարկել Reddit-ի այլ այցելուների՝ իրեն դուր եկած հարցերի օգտին: Ակնարկը գրելու պահին գրեթե 1800 ձայն է հավաքել հետեւյալ հարցը. «Կնախընտրեիք մարտնչել ձիու չափսեր ունեցող մեկ բադի, թե՞ բադի մեծությամբ հարյուր ձիու հետ»:
«Լսել եմ, որ գործող նախագահը չի պատասխանել այդ կարեւորագույն հարցին: Մենք պետք է ավելին պահանջենք հաջորդ առաջնորդից: Ակնհայտ է, որ իմ պատասխանն այսպիսին է. բադի մեծությամբ 100 ձիու»,- գրել է Փոլը:
Lenta-ն հիշեցնում է, որ ձիերի եւ բադերի մասին հարցն ինտերնետ-մեմ է, որը ստեղծվել սէ դեռեւս 2003 թվականին:



























