Հունվարի 22-ին Պրահայում ուղեղի կաթվածից մահացել է Չեխիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Միլոսլավ Ռանսդորֆը: Այս մասին հաղորդում է Չեխական հեռուստատեսությունը:

«Ուրբաթ առավոտյան 62-ամյա Միլոսլավ Ռանսդորֆը ծանր վիճակում տեղափոխվել է Պրահայի Կլինիկական եւ փորձարարական բժշկության ինստիտուտ: Օրվա կեսին ուղեղի կաթվածի հետեւանքով նրա մոտ մահ է արձանագրվել»,- ասված է հաղորդագրությունում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, 1972 թվականից Ռանսդորֆը եղել է չեխոսլովական, այնուհետեւ՝ չեխական կոմկուսի անդամ: Կուսակցությանն անդամությունը պահպանել է մինչեւ կյանքի վերջ: 1990 թվականից նա բազմիցս ընտրվել է ազգային խորհրդարանի անդամ, իսկ 2004-ից երեք անգամ ընտրվել է Եվրախորհրդարանի պատգամավոր: