ՆԱՏՕ-ն ավելացնում է ռազմական պոտենցիալը՝ հակամարտությունները կանխելու եւ հնարավոր ագրեսորին զսպելու համար: Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում ունեցած ելույթում այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Զսպումը՝ ուժեղ լինելու նպատակով, մաս է կազմում այն բանի, ինչ անում է ՆԱՏՕ-ն: Քանի որ մենք կարծում ենք, որ եթե ուժեղ մնանք, կկարողանանք զսպել եւ կանխել պատերազմը»,- Ստոլտեմբերգի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին:

«Ուզում եմ ասել, որ եթե մենք ուժեղ ենք, ապա կարող ենք կանխել պատերազմը, քանի որ ցանկացած հակառակորդ կհասկանա, որ դաշնակիցներից յուրաքանչյուրի վրա հարձակումը ձախողման է դատապարտված»,- հավելել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը:

Ըստ ՏԱՍՍ-ի, նա նաեւ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի պատասխանել նույնիսկ ցանկացած սպառնալիքի, այդ թվում՝ միջուկային պատերազմի: