Ֆուտբոլի Դանիայի առաջնության 8-րդ տուրում «Ռանդերսի» կազմում հանդես եկող Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Յուրա Մովսիսյանը «Միտյուլանդի» հետ խաղի 20-րդ րոպեին բացել է հաշիվը, սակայն երկրորդ խաղակեսում նա չի կարողացել 11 մետրանոցից գրավել մրցակցի դարպասը: Իսկ մրցակիցը նախքան այդ հավասարեցրել էր հաշիվը: Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:





























