ԱՄՆ ռազմածովային ուժերի երեք աշխատակիցների սխալ գործողությունների հետեւանքով վնասվել է Քոլորադո նահանգի բունկերում գտնվող միջուկային մարտագլխիկով հրթիռը:

Միջադեպը տեղի է ունեցել դեռեւս 2014 թվականի մայիսին, որից հետո ներքին հետաքննություն է սկսվել: Տեղի ունեցածը չի սպառնացել տեղի բնակչությանը, իսկ վնասված հրթիռը դուրս է բերվել բունկերից, հայտնել է ամերիկյան ռազմաօդային ուժերի աղբյուրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Խոսքը Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի մասին է, որը վնասվել է հերթական դիագնոստիկայի ժամանակ: Հրթիռի վերանորոգումը գնահատվում է 1,8 մլրդ դոլար:

«Minuteman III»-ը ԱՄՆ-ում ռազմավարական զսպման միջուկային ուժերի հիմքն է կազմում: Լրատվամիջոցների փոխանցմամբ, ամերիկյան ռազմաօդային ուժերն ունեն մոտ 450 այդպիսի հրթիռ: