Ճապոնիայի Նարիտա քաղաքի օդանավակայանից օդ բարձրացած ուղեւորատար օդանավը, որն ուղեւորվում էր Սայպան կղզի, ստիպված է եղել վերադառնալ եւ արտակարգ վայրէջք կատարել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ճապոնիայի իշխանություններին:

Նշվում է, որ ամերիկյան Delta Air Lines  ընկերության Boeing 757 օդանավը վայրէջք է կատարել ծխի պատճառով: Ուղեւորներից ու անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել: Ներկայումս մասնագետները պարզում են օդանավի՝ ծուխ արձակելու պատճառները: