Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար Մարիանո Ռահոյը հրաժարվել է առաջադրել իր թեկնածությունն այդ պաշտոնի համար՝ խորհրդակցելով երկրի թագավոր Ֆիլիպե VI-ի հետ: Այս մասին հաղորդում է Իսպանիայի արքայական պալատի դիվանատունը:

Իսպանիայի թագավորը ռահոյի հետ հանդիպմամբ ավարտել է կուսակցությունների ղեկավարների հետ խորհրդակցությունների շարքը, որտեղ քննարկելի է երկրի վարչապետի թեկնածության հարցը:

Ներկայումս սպասվում է, որ հունվարի 25-ին, Ֆելիպե VI-ը հանդիպումներ կունենա Իսպանիայի խորհրդարանի նախագահ Պաչի Լոպեսի հետ՝ խորհրդակցությունների նոր շարք սկսելու օրակարգով:

Ռահոյի գլխավորած Իսպանիայի ժողովրդական կուսակցությունը դեկտեմբերի 20-ին կայացած ընտրություններում ստացել է խորհրդարանի 350 տեղերից 123-ը եւ զրկվել բացարձակ մեծամասնությունից: Մինչ այդ Ժողովրդական կուսակցությունը խորհրդարանում ուներ 187 տեղ, մինչդեռ բացարձակ մեծամասնություն ունենալու համար բավարար էր ունենալ 176 մանդատ: