Խորվաթիայի խոհրդարանը հաստատել է նախարարների կաբինետի նոր կազմը, որը ձեւավորել էր կոալիցիան՝ Տիխոմիր Օրեշկովիչի ղեկավարությամբ: «Կողմ» է քվեարկել 149 պատգամավորից 83-ը, «դեմ»՝ 61-ը, իսկ հինգը ձեռնպահ են մնացել:
Նոյեմբերի 8-ի քվեարկության արդյունքներով ընդդիմադիր «Հայրենասիրական կոալիցիան» ՝ «Քրիստոնեադեմոկրատական միության գլխավորությամբ, փոքրիկ առավելություն է ստացել մինչ այդ իշխող «Խորվաթիան աճում է» կոալիցիայի նատմամբ: Նախագահ Գրաբար Կիտարովիչը կառավարությունը ձեւավորելու մանդատը հանձնել է ԽԴՍ կոալիցիայի ու ՄՕՍՏ անկախ միավորման թեկնածու Տիխոմիր Օրեշկովիչին:
Քվեարկությանը ուժեղ վիճաբանություններ էին նախորդել Սաբորում: Ընդդիմադիր պատգամավորներին վրդովվեցրել էին նախարարական պաշտոնների որոշ հավակնորդների ծայրաստիճան աջ հայտարարությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ամենից շատ քննարկումները ծավալվել են երկու թեկնածուների միջեւ: 90-ականների վետերանների գործերով նախարարի պաշտոնի համար առաջարկվել էր Միյո Ցրնոյայի ՝ հարավսլավիական բանակի դեմ պատերազմին մասնակցության համար հինգ մրցանակների դափնեկրի թեկնածությունը: Ցրնոյան առաջարկել էր Խորվաթիայում լյուստրացիա անցկացնել ու ստեղծել ազգի դավաճանների ցուցակը: Ավելի մեծ քննադատություններ էր սադրել մշակույթի նախարարի պաշտոնի թեկնածու Զլատկո Հասանբեկովիչը՝ Զագրեբի իսլամական համայնքի մեջլիսի գործադիր խորհրդի պատվավոր անդամը: Հասանբեկովիչը ղեկավարում էր կազմակերպության երիտասարդական միությունը, որը Խորվաթիայի ֆաշիստ առաջնորդ Անտե Պավելիչն էր ստեղծել քառասունականներին:
Խորվաթիայի կառավարության նոր ղեկավար Օրեշկովիչը անկուսակցական է ու կառավարության ղեկավարի պաշտոնին ընտրվել էր իշխող կոալիցիայի գործընկերների միջեւ փոխզիջման արդյունքում: Մինչեւ վերջերս ապագա վարչապետը քաղաքականությամբ չէր զբաղվում, աշխատում էր Teva եւ Pliva դեղագործական միջազգային ընկերությունների ղեկավար պաշտոններում:



























