Մեքսիկայի իշխանությունները եւս 3 մարդու են կալանավորել՝ 2014 թվականին 43 ուսանողների առեւանգման եւ սպանության գործով: Այս պահին տվյալ գործով կալանավորվածների թիվը կազմում է 113 մարդ, այդ թվում Իգուալայի նախկին քաղաքապետն ու բազմաթիվ ոստիկան պաշտոնյաներ:

Մեքսիկայի անվտանգության հարցերով ազգային լիազորված պաշտոնյա Ռենատո Սալես Էրեդիան հայտնել է, որ երեք կասկածյալներին կլանավորել են Իգուալա քաղաքում: Նրանցից երկուսը (19 եւ 28 տարեկան) «ուսանողներին ստացել են Իգուալայի ոստիկանությունից», հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հիշեցնենք, որ Մեքսիկայի Հերերո նահանգի Իգուալա քաղաքում 2014 թվականի սեպտեմբերի 43 ուսանողներ էին անհետացել: Նրանց առեւանգել, սպանել, ապա այրել էին: Ուսանողներին առեւանգել էին ոստիկանները եւ հանձնել ավազակների ձեռքը: