Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի եւ ԱԳՆ ղեկավար Մանուչեհր Մոթաքիի միջեւ հարաբերությունները կտրուկ սրվել են առաջինի «ինքնագործունեության» պատճառով:

Ինչպես հաղորդում է  MIGnews-ը, վկայակոչելով իրանական լրատվամիջոցները, Ահմադինեժադն ու նրա օգնականները սկսել են ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարել՝ առանց ԱԳՆ-ի եւ խորհրդարանի գիտության: Վերջին, առավել զայրացուցիչ օրինակը Ահմադինեժադի կողմից նախագահի անձնական 4 բանագնացների նշանակումն է՝ առանց Մոթաքիի գիտության:

Մոթաքին հայտարարել է, թե նախագահի նման գործողությունները անձնական վիրավորանք է ընդունում եւ սպառնացել է հրաժարական տալ: Պատգամավորները զգուշացրել են Ահմադինեժադին, որ Մոթաքիի հրաժարականն «անպատիժ չի մնա», եւ նախագահը պարտավոր է կատարել իսլամական սահմանադրության եւ գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Խամենեիի հրահանգները:

Մոթաքիի եւ Ահմադինեժադի միջեւ տարաձայնություններ են սկսվել, երբ նախագահի օգնականներից մեկը միջազգային համաժողովում հիշատակել է «բարեկամական» Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին: Փաստը նյարդայնացրել էր Անկարային, իսկ արդարացումներ տալ ստիպված էր եղել Մոթաքին: