Աֆղանստանի Նուրիստան նահանգում դպրոցականների տեղափոխող մեքենան ընկել է գետը, որի հետեւանքով մահացել է 6, վիրավորվել՝ 3 երեխա:
Khaama գործակալության փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել հունվարի 23-ին: Մեքենայում եղածներից 8-ը դպրացականներ են եղել, որոնք տուն էին վերադառնում Պարուն քաղաքի համալսարանում ընդունելության քննություններից հետո:
Նուրիստանը հեռավոր նահանգ է, որտեղ ենթակառուցվածքները վատ են զարգացած: Նահանգի կամուրջների մեծ մասը վթարային վիճակում են, ճանապարհներն ասֆալտապատված չեն:


























