Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում բավական զվարճակի պատմություն է տեղի ունեցել: Քաղաքի 60-ամյակ բնակիչը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, պարզվել է, որ գնդակը դիպել է ողնաշարին: Նրան վիրահատել են, եւ կյանքին վտանգ չի սպառնում:
Տուժածին հարցաքննել են, որի ժամանակ նա պատմել է, որ իր մեքենայով ոչխար է տեղափոխելիս եղել, որպեսզի վաճառի, իսկ հետեւի նստատեղին ատրճանակ է եղել: Իբր, ոչքարն այնքան է աջ ու ձախ շարժվել, որ դիպել է ատրճանակի ձգանին, եւ այն կրակել է: Այս մասին «Ռոսիյսկայա գազետային» հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ Վոլգոգրադի գլխավոր վարչությունից:
Ներկայումս իրավապահները ստուգում են տեղի ունեցածի հանգամանքները: Զենքն առգրավվել է, այն գրանցված չի եղել: Տղամարդու ներկայացրած պատմությունը կասկածներ է հարուցում ոստիկանների մոտ:
Քրեական գործի հարուցումը քիչ հավանական է, քանի որ տուժածը հայտարարություն չի գրել: Ոչխարի ճակատագիրը եւս անհայտ է մնում:




























