ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Էր Ռիադում բանակցություններ է անցկացրել Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հետ: Reuters-ի փոխանցմամբ, կողմերը քննարկել են Սիրիայի եւ Իրանի հետ կապված իրավիճակը:

Քերրին նշել է, որ բանակցություներում «լավ նախաձեռնություններ» են ներկայացվել: Նա խոստացել է Սիրիայի հարցի շուրջ բանակցությունները շարունակել նաեւ առաջիկա օրերին:

Ավելի վաղ Ջոն Քերրին հայտարարել էր, որ Սիրիայի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ բանակցությունները, որոնք նախանշված էին 2016 թվականի հունվարին, անուղղակի են լինելու: Ըստ Gazeta-ի, նա նաեւ նշել է, որ հունվարի 25-ին Ժնեւում մի շարք հանդիպումներ են անցկացվելու, սակայն մինչեւ հունվարի 26-ը եւ 27-ը դժվար է հույս ունենալ, որ դրանց մասնակիցները կհասնեն հանդիպման վայր: