«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) որոշել է աջակցել սեպտեմբերի 29-ին Երեւանում կայանալիք  սոցիալական գործընկերությանը նվիրված առաջին ազգային համաժողովին:

Նշենք, որ համաժողովը կազմակերպվում է Հայաստանի Գործատուների հանրապետական միության կողմից եւ նպատակ ունի ներկայացնել սոցիալական գործընկերության ոլորտում գրանցված առաջընթացը, բացահայտել սոցիալական երկխոսության կայացմանը վերաբերող ռազմավարական խնդիրները, ուսումնասիրել միջազգային փորձը եւ  առաջարկել համապատասխան  լուծումներ:

«ԱրմենՏելը», հանդիսանալով Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկը, մեծ կարեւորություն է տալիս այս համաժողովի անցկացմանը: Այն  շոշափում է հասարակության բոլոր խմբերի շահերը, ուստի պահանջ ունի հասարակական լայն քննարկման, որի արդյունքում ձեւավորված համակարգերը հետագայում հիմք կծառայեն սոցիալական գործընկերության ձեւավորման եւ դրա արդյունավետ զարգացման գործում»,-նշել է «ԱրմենՏելի» Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: