Իտալիայի անսանձելի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին խորհուրդ է տվել երիտասարդ իտալուհիներին հարուստ եւ տարիքով տղամարդիկ գտնել: Իսկ լավագույն դեպքում, ուշադրություն դարձնել նրանց վրա: Նման խորհուրդ տալով՝ Բեռլուսկոնին համեստաբար հայտարարել է, թե նախկինի պես մեծ հաջողություն ունի կանանց շրջանում:
«Կանանց մի ամբողջ շարք ուզում է ամուսնանալ ինձ հետ: Եւ ես գիտեմ, թե ինչու: Լուրեր են շրջանառվում, որ ես լավն եմ անկողնում: Դե իսկ չորրորդը. կանայք մտածում են նույն բանը. «Նա ծեր է, շուտով կմեռնի, եւ ես ամեն ինչ կժառանգեմ»:
Նշենք, որ Բեռլուսկոնին հաճախ է հայտնվել նուրբ իրավիճակներում: Կանանց նկատմամբ սերը նրան ամուսալուծության հասցրեց կնոջ՝ Վերոնիկա Լարիոյի հետ:




























