Չինաստանում հանրային սննդի 35 օբյեկտներ փակվել են այն բանից հետո, երբ տեսուչները նրանց ուտեստների բաղադրության մեջ օփիումի կակաչ են հայտնաբերել, որն օգտագործվել է՝ հաճախորդների մոտ իրենց սննդի հանդեպ կախվածություն առաջացնելու համար:
Խոսքը միմյանց հետ կապ չունեցող մի շարք հաստատությունների մասին է: Սեւ ցուցակում են հայտնվել Պեկինում, Շանհայում եւ Չունցինայում չինական ռեստորանային ցանցեր: 5 ռեստորանատերերի արդեն մեղադրանք է առաջադրվել, մյուսների նկատմամբ հետաքննությունը շարունակվում է:
Ըստ The South China Morning Post-ի, 2012 թվականին Նինսյա նահանգում արգելված համեմունքի օգտագործման համար 7 ռեստորան էր փակվել, իսկ դրանից 8 տարի առաջ Գույչժոում՝ հանրային սննդի 235 կետ:
Չինաստանում կարելի է ազատորեն աղացած օփիումի կակաչ ձեռք բերել՝ 1 կգ-ը 60 դոլարով: Lenta-ի փոխանցմամբ, այն հաճախ խառնում են կծու համեմունքներին՝ դժվարացնելով առանց հատուկ սարքավորումների այն բացահայտելու հնարավորությունը:




























