Ռուսաստանի Ուֆա քաղաքի 62-ամյա բնակիչ Վալերի Շ.-ն կասկածվում է իր 6-ամյա թոռան մահափորձի մեջ:

LifeNews-ի փոխանցմամբ, փոքրիկը դանակի 20 հարված է ստացել: Չնայած ծանր վնասվածքներին, նա ողջ է մնացել եւ հիմա գտնվում է հիվանդանոցում:

Նախնական տեղեկություններով, հունվարի 22-ի լույս 23-ի գիշերը 62-ամյա բնակիչն իր տանը, ալկոհոլի ազդեցության տակ դանակի բազմաթիվ վանսվածքներ է հասցրել 6-ամյա թոռանը, LifeNews-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:

Ներկայումս ոստիկանները պարզում են տեղի ունեցածի հանգամանքները, ինչպես նաեւ դրդապատճառները: