ԱՄՆ-ում առատ ձյան պատճառով մահացածների թիվը հասել է 18-ի, որոնց թվում՝ մեկ 4 տարեկան երեխա: Վերջինս ծնողների հետ մեքենայով երթեւեկելիս էր եղել, երբ նրանց էր բախվել քարշակը, որը փորձում էր ձնակույտի տակից հանել ձյան մեջ խցանված մեքենան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր 8 զոհի մասին:

Մահվան հիմնական դեպքերը գրանցվել են մերկասառույցների պատճառով տեղի ունեցած ավտովթարների հետեւանքով: Երեք մարդ զոհվել է ձյունը մաքրելիս դժբախտ պատահարների հետեւանքով: ԱՄՆ 11 նահանգներում իշխանությունները արտակարգ իրավիճակի ռեժիմ են սամանել, փոխանցում է RIA Novosti-ն: