Կարիբյան ծովում՝ Նիկարագուայի Լիթլ Քորն Այլենդ կղզու ափերին, Կենտրոնական Ամերիկայից ԱՄՆ 32 զբոսաշրջիկ տեղափոխող նավ է խորտակվել, հայտնում է RIA Novosti-ն:

Միջադեպի հետեւանքով զոհվել է 13 մարդ: Նրանք բոլորը Կոստա Ռիկայի քաղաքացիներ են: Մնացած 19 ուղեւորներին փրկել են:

Նավաբեկության պատճառ կարող էին դառնալ ուժեղ քամին եւ բարձր ալիքները: