Քալիֆորնիայի բանտից 3 վտանգավոր հանցագործ է փախել, հայտնում է Los Angeles Times-ը՝ վկայակոչելով Օրինջի շրջանային շերիֆի գրասենյակը:

Գրասենյակի աշխատակից Ջեֆ Հալոքը պատմել է, որ Սանտա Անա քաղաքի բանտից փախել են 3 բանտարկյալ, որոնք հատկապես վըանգավոր են համարվում:

Իրավապահների բոլոր ռեսուրները ուղղված են բանտարկյալների որոնումներին: Փախուստի  մանրամասները չեն հրապարակվում, փոխանցում է Vistanews-ը:

Հաղորդվում է, որ հանցագործները դատապարտվել էին սպանությունների, ավազակային հարձակումների, մարդկանց առեւանգման եւ անգամ խոշտանգումների համար: