Ֆրանսիայի Կալե նավահանգստի տարածք է ներթափանցել 200 միգրանտ, որոնցից 50-ը բարձրացել են Spirit of Britain լաստանավի վրա: Հունվարի 23-ին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով Կալե նավահանգստի աշխատանքը մի քանի ժամով դադարեցվել է:
Միջադեպը տեղի է ունեցել ցույցից հետո, որին մասնակցել են մոտ 2 հազար մարդ, որոնք բողոքում էին փախստականների վատ պայմանների դեմ:
Ցույցին մասնակցել է մոտ 2000 մարդ, որոնցից 500-ն առանձնացել են ցուցարարներից եւ ուղղվել դեպի նավահանգիստ: Մոտ 200 մարդ կոտրել է ցանկապատը եւ շարժվել դեպի նավահանգիստ, որտեղ եւ գրավել է լաստանավը, փոխանցում է Informing-ը:
Միայն երեկոյան է հաջողվել միգրանտներին դուրս բերել նավից, եւ նավահանգիստը վերսկսել է աշխատանքը:
Իրավապահները կալանավորել են 24 միգրանտի եւ նրանց իրավունքները պաշտպանող 11 ակտիվիստի:




























