Բրազիլիայի Ռեսիֆի քաղաքի բանտից ավելի քան 100 բանտարկյալ է փախել, որոնցից երկուսը զոհվել են ոստիկանության հետ սկսված հրաձգության պատճառով, փոխանցում է RIA Novosti-ն:

Բանտարկյալները փախել էին բանտի պատը  պայթուցիկով պայթեցնելու միջոցով: Ոստիկանությունը ձերբակալել է առնվազն 40 մարդու:

Միջադեպը տեղի է ունեցել 3 օր անց այն բանից հետո, երբ Ռեսիֆի քաղաքից ոչ հեռու գտնվող Իլյա դի Իտամարկայի համայնքի բանտից 53 բանտարկյալ էր փախել: Այն ժամանակ բոլոր փախած կլանավորներին բռնել էին: