Քիշնեւի կենտրոնում Մոլդովայի ընդդիմությունը հակակառավարական հանրահավաք է անցկացնում, որը կազմակերպել են «Արժանապատվություն եւ ճշմարտություն» քաղաքացիական պլատֆորմը եւ «Մեր կուսակցությունը»:
Ընդդիմությունը կարծում է, որ Մոլդովան գրավել են օլիգարխները, եւ չի ճանաչում նոր կառավարությունը՝ պահանջելով ցրել խորհրդարանը եւ արտահերթ ընտրություններ անցկացնել:
Միջոցառումն ընթանում է առանց կուսակցական դրոշների՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պահանջողներին միավորելու նպատակով, փոխանցում է Point.md-ը:




























