ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում պատասխանել է երրորդ ժամկետում ԱՄՆ նախագահ դառնալու մասին հիպոթետիկ հարցին: Նրա խոսքով, պետության ղեկավարի պաշտոնում երկար ժամանակով մնալը բացասաբար է ազդում ինչպես աշխատանքի, այնպես էլ անձնական կյանքի վրա, հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
«Ես չէի առաջադրվի երրորդ ժամկետի համար, եթե անգամ կարողանայի»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը: Նա կարծիք է հայտնել, որ երկրի նախագահի պաշտոնը անընդհատ նորացման կարիք ունի: Նրա խոսքով, Սպիտակ տուն պետք է գան նոր մարդիկ, որոնք լի են էներգիայով եւ գաղափարներով:




























