Բիլ եւ Մելինդա Գեյթսերի հիմնադրամը Մեծ Բրիտանիայի կառավարության հետ համատեղ ավելի քան 4,5 մլրդ դոլար կուղղեն մալարիայի դեմ պայքարին: Այս մասին հայտարարել են Microsoft-ի հիմնադիրն ու Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Times-ը:
«Մենք լավատեսորեն են նայում, որ կարող ենք մեր կյանքի ընթացքում արմատախիլ անել մալարիան եւ այլ մահացու արեւադարձային հիվանդություններ, ինչպես նաեւ դիմակայել մարտահրավերներին՝ աշխարհը բոլորի համար ավելի անվտանգ դարձնելով»,-ասված է համատեղ հայտարարությունում:
Գեյսթն ու Օսբորնը նաեւ նշել են աշխաչհում մալարիայից մահացության երկու անգամ նվազման մասին:




























