Թայվանում հանգստյան օրերին անբնական ցուրտ եղանակի պատճառով առնվազն 85 մարդ է մահացել: Մասնավորապես, 35 մարդ ցրտահարությունից մահացել է Տաոյուան քաղաքում, 21 մարդ՝ Թայբեյում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Թայվանի մայրաքաղաք Թայբեյում հունվարի 24-ին արձանագրվել է վերջին 43 տարիների մենացածր ջերմաստիճանը՝ +4 աստիճան:

Անբնական ցրտեր են արձանագրվել նաեւ Հոնկոնգում: Կիրակի այնտեղ արձանագրվել է +3 աստիճան, որը վերջին 50 տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշն է: