Ադրբեջանական դատարանը հրապարակել է «Խալք գազեթի» թերթի նախկին գլխավոր խմբագիր, «Ենի Մուսավաթ» թերթի սյունակների հեղինակ Մահալ Իսմայիլօղլու նկատմամբ կայացրած դատավճիռը։

Բաքվի Ապշերոնյան շրջանի դատարանը լրագրողին դատապարտել է երկու տարվա պայմանական ազատազրկման, այն դեպքում, երբ դատախազը պահանջել է 3,5 տարվա կալանք,- ին հայտնել է Իսմայիլօղլու փաստաբան Ալաիֆ Հասանովը։

Նշենք, որ Հասանովը դատավճիռը համարում է անարդար, քանի որ Իսմայիլօղլուն ներկայացված մեղադրանքները դատավարության ընթացքում չեն ապացուցվել։ Փաստաբանը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը։

Իսմայիլօղլուի նկատմամբ քրեական գործը հարուցվել է նրա հարևանների տնային աշխատողի բողոքի հիման վրա։ Նախկին գլխավոր խմբագիրը մեղադրվում է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածով (առանց դիտավորության առողջությանը չսպառնացող թեթեւ մարմնական վնասվածքներ հասցնելը)։

Լրագրողը դատապարտվել է ֆիզիկական ճնշում գործադրելու և բարոյական վիրավորանք հասցնելու համար։