Կամերունի կենտրոնական շուկայում երեք պայթյուն է որոտացել, հաղորդում է Infos.cm-ը: Տուժածների ու զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան:

Նշվում է, որ պայթյունները կարող էին կազմակերպել«Բոկո Հարամի» գրոհայինները, հաղորդում է Gazeta-ն:

Հունվարի կեսերին առնվազն 10 մարդ է մահացել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը: