Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը նշել է Թուրքիայի քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզաների չեղարկման նոր պայմանը. երկրում պետք է ուժի մեջ մտնի անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Պահանջվում է ընդունել անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը, որպեսզի տարբեր կառույցները կարողանան համագործակցել։ Մեր կողմից դա հիմնվում է ԵՄ դատարանի որոշումների վրա։ Այդ պլանում որեւէ խտրականություն չկա։ Մեզ իրոք անկախ կառույցներ են պետք, որոնք կարող են կատարել իրենց աշխատանքը»,- ասել է Հանը Թուրքիայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հույս էր հայտնել, որ Եվրամիության հետ նոր վիզային ռեժիմը ուժի մեջ է մտնելու 9 ամսից ոչ ուշ։




























