ԱՄՆ Վիսքոնսինի նահանգում գողացել են 70 հազար դոլար արժողությամբ պանիր տեղափոխող բեռնատարը, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով NBC News-ը։

Կողոպուտը տեղի է ունեցել Գերմանթաուն քաղաքում հունվարի 22-ի գիշերը, սակայն այդ մասին հայտնի է դարձել հունվարի 25-ին։ Անհայտ անձինք գողացել էին բեռնատարը, որը բեռնված էր չեդեր տեսակի պանրով, եւ տարել այն։ Դատարկ բեռնատարը գտել էին միայն հաջորդ առավոտյան։

Վիսքոնսինի նահանգում արտադրվում է ԱՄՆ-ում արտադրվող պանրի մոտ մեկ քառորդը։