Անհրաժեշտ է շարունակել բանավեճերը Եվրոպայի այնպիսի շրջաններում սառեցված հակամարտությունների շուրջ, ինչպիսիք են Մերձդնեստրը, Աբխազիան եւ Հարավային Օսեթիան եւ Լեռնային Ղարաբաղը. դրանք սպառնալիք են Եվրոպայի անվտանգության համար: Այդ մասին հունվարի 25-ին հայտնել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նոր նախագահ Պեդրո Ագրամունտը Ստրասբուրգում ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանում իր ներածական ելույթում:
Պեդրո Ագրամունտի տեսանկյունից, ապշեցնում է համաշխարհային անկարգությունների մակարդակը: «Մերձավոր Արեւելքում մենք սպառնալիք ենք տեսնում, որ իրենցից ներկայացնում են «Իսլամական պետությունը», Սիրիայում արյունալի պատերազմը եւ այնպիսի երկրների փլուզումը, ինչպիսիք են Իրաքը, Լիբիան եւ Եմենը: Այժմ Եվրոպայում մենք բախվում են 4 փոխկապակցված սպառնալիքի, որոնք մշտական ցնցումների վիճակ են ստեղծում», - ընդգծել է Պեդրո Ագրամունտը: Նախ, շարունակել է նա, միջազգային ահաբեկչությունը հիմնարար, բազմակողմ վտանգ է ներկայացնում: «Երկրորդ` միգրացիոն ճգնաժամը, որը բազմաթիվ վեճեր է առաջացրել եվրոպական ինքնության եւ արժեքների վերաբերյալ: Երրորդ` Եվրոպայում հակամարտությունները մնում են չլուծված: Ուկրաինայում իրավիճակը մնում է շատ նուրբ: Անվտանգության սպառնալիքներ եւ սառեցված հակամարտություններ դեռեւս գոյություն ունեն Մերձդնեստրի շրջանում, Մոլդովայի Հանրապետություն, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի, Վրաստան եւ Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջան», - ընդգծել է Պեդրո Ագրամունտը: Ավելին, հավելել է նա, Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ վերջին ճգնաժամը չի կարող անհանգստություն չառաջացնել:




























