Շվեդիայում միգրանտը սպանել է փախստականների կենտրոնի 22-ամյա աշխատակցուհուն: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Yahoo News-ը:
Երիտասարդ կնոջը դանակի վիրավորումով հասցրել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Ոստիկանությունն առայժ չի բացահայտում հանցագործի անձն ու ազգությունը, սակայն հաստատում է, որ նա ապրել է 14-17 տարեկան անձանց համար նախատեսված փախստականների ճամբարում: Կասկածյալին կալանքի տակ են վերցրել սպանության մեղադրանքով:
Շվեդիայում գրեթե 10 մլն մարդ է ապրում, իսկ 2015 թվականին երկրի տարածք 160 հազար միգրանտ է ժամանել:




























