Նորվեգիայում քաղաքական գործիչներն առաջին անգամ հարց են բարձրացրել՝ ապաստան խնդրողներից արժեքավոր իրերն ու գումարը վերցնելու մասին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ Նորվեգական հեռագրական բյուրոյի հաղորդագրությունը:
Տրոմսի Կոնգրեսի կուսակցության տարածաշրջանային մասնաճյուղի համագումարի մասնակիցներն առաջարկում են այս կերպ վճարել ճամբարներում փախստականների մնալու ծախսերը:
Ծայրահեղ աջ կուսակցության ներկայացուցիչներն առաջարկում են ապաստան հայցողներից առգրավել առձեռն գումարն ու թանկարժեք իրերը, որոնց գումարը կգերազանցի շուրջ 1200 դոլարը (ընթացիկ փոխարժեքով):
Համագումարի ընթացքում կուսակցություն անդամները նաեւ հավանության են արժանացրել Շենգենյան համաձայնագիրն ուժը կորցրած ճանաչելու եւ ռուս-նորվեգական սահմանը հեծանվով հատելու արգելք սահմանելու առաջարկները:




























