Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ն քաղաքացիությունից զրկում է իսլամականներին, որոնք մեկնում են Սիրիա՝ պատերազմելու: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Independent-ին:

Թագավորության իմիգրացիոն օրենսդրությունն իշխանություններին թույլ է տալիս քաղաքացիությունից զրկել այն դեպքում, եթե «մարդը վտանգ է ներկայացնում հանրության համար»:

Այդ միջոցները նախ եւ առաջ վերաբերում է երկքաղաքացիություն ունեցող հնարավոր ահաբեկիչներին: Այս տարվա հունվարից Միացյալ Թագավորությունը քաղաքացիությունից զրկել է արդեն 20 մարդու:

«Քաղաքացիությունն առավելություն է, այլ ոչ թե իրավունք, եւ ներքին գործերի նախարարությունը քաղաքացիությունից կզրկի նրանց, որոնց դեպքում զգում է, որ դա հանրության շահերից է բխում»,- նշել է Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ն: