Վայոց ձորի Վայք քաղաքում հունվարի 14-ին 100-ամյա տատիկը նախնական տեղեկություններով մահացել է քացախաթթու խմելու հետեւանքով:
Մեր տեղեկություններով, տատիկը շփոթել է եւ պատահմամբ է խմել քացախաթթուն:
Նշենք, որ 100-ամյա կինը բնակվում էր որդու ընտանիքի հետ:
Ավելի վաղ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հունվարի 25-ին ժամը 18.53-ին տեղեկատվություն է ստացվել, որ հունվարի 14-ին թունավորման նախանշաններով Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի ԲԿ է տեղափոխվել Վայքի Շահումյան փողոցի 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչ՝ 100-ամյա Ծ. Ս.-ը, որը հիվանդանոցում մահացել է:




























