Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունիի կինը` Քոլինը կարճատեւ վիրավորանքից հետո ներել է ամուսնուն` երկու մարմնավաճառուհիների հետ իրեն դավաճանելու համար եւ երեխայի հետ վերդարձել է տուն: Սակայն անցած գիշեր Ռունին ստիպված է եղել առանձին սենյակում քնել: 24-ամյա Քոլինը ներել է ամուսնուն, սակայն ավելացրել , որ եւս մեկ այսպիսի պատմություն եւ ապահարզանը չի ուշանա, հաղորդում է «Գազետա.ռու»-ն: