Ռուսաստանը շահագրգռված չէ Եվրամիության թուլացման կամ պառակտման հարցում, այլ հույս ունի հարաբերություններ հաստատել ուժեղ եւ միասնական գործընկերոջ հետ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նա նշել է, որ այսօր հնարավոր է հետեւել, թե որքան բարդ է ձեւավորվում ԵՄ միասնական գիծը։ Նրա խոսքով՝ դա միայն միգրացիոն ճգնաժամին չի վերաբերում։

«Մենք շահագրգռված չենք ԵՄ թուլանալու եւ պառակտվելու հարցում։ Մենք շահագրգռված ենք միասնական եւ ուժեղ ԵՄ-ի հետ հարմարավետ աշխատելու հարցում ինչպես տնտեսական, այնպես էլ այլ ոլորտներում, սակայն մենք չենք կարող չտեսնել կատարվողը»,- նշել է Լավրովը։