Ուկրաինայով ռուսական գազի տարանցումը Եվրոպա հուսալի չէ, եւ ԵՄ-ում հասկանում են ռուսական ածխաջրածինների ուղիղ մատակարարումների անհրաժեշտությունը: Այդ մասին մամուլի ասուլիսին հայտնել է ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին: 

«Մենք չէին կարող սպասել Բրյուսելում «Հարավային հոսքի» նկատմամբ վերաբերմունքի փոփոխությանը եւ սկսեցինք այլընտրանք փնտրել, որովհետեւ Եվրոպային անհրաժեշտ է ռուսական գազը, իսկ ուկրաինական տարանցումը հուսալի չէ, դուք ամեն օր կարող եք համոզվել դրանում», — հայտնել է Լավրովը մեծ մամուլի ասուլիսի ընթացքում:

Նրա խոսքով, «Եվրամիություն ռուսական գազի ուղիղ ելքի անհրաժեշտությունն այնպիսի իրողություն է, որը բոլորը գիտակցում են»: