Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը շնորհավորել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգի աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյին` նիգերիացի Սեմյուել Փիթերին նոկաուտի ենթարկելու եւ տիտղոսը պաշտպանելու կապակցությամբ: «Դուք դարձյալ հաստատեցիք չեմպիոնական տիտղոսը` տարբեր երկրների միլիոնավոր մարզասերների ցուցադրելով բարձր պրոֆեսիոնալ վարպետություն»,- նշվում է նախագահի շնորհավորանքում:
Ուկրաինայի ղեկավարը վստահություն է հայտնել, որ Կլիչկոն իր կյանքի ու սպորտային կարիերայի օրինակով նոր սերնդին ներշնչում է լինել ֆիզիկապես առողջ եւ խիզախ` մրցակցության մեջ: Յանուկովիչը Կլիչկոյին մաղթել է առողջություն, երջանկություն եւ նոր հաղթանակներ Ուկրաինայի համար, հաղորդում է www.president.gov.ua կայքը:



























